«ՀայՌուսգազարդ»-ն այլևս կոչվում է «Գազպրոմ Արմենիա»
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այլևս կոչվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Ընկերության կոնտրագենտների (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդների), այլ կազմակերպությունների և հանրության իրազեկվում է, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության: Այս մասին տեղեկացնում է ընկերության կայքը: