1841 դիտում
17:27 17-01-2014
Մոսկվայում ստորագրվել է «ՀայՌուսգազարդ» 20%-ի վաճառքի պայմանագիրը
Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի զարգացման շրջանակում: «Գազպրոմ»-ը ավելացնում է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում մինչեւ 100%: Ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա»:
«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մեր կողմից իրականացվել են լայնածավալ նախագծեր և մայրուղային փոխադրումների և էլեկտրաէներգետիկայի ոլորտոներում: Իսկ ամենակարևորը, ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալական մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96 տոկոս գազաֆիկացման մակարդակի:
Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է՝ գազաշարժիչային վառելիքը: ԱԳԼՃԿ-ների քանակը Հայաստանում նույնիսկ գերազանցում է Ռուսաստանում դրանց քանակին: Եվ մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք: «Գազպրոմը» միշտ եղել է եւ մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը», – ասել է Ալեքսեյ Միլլերը:
[i]«Գազպրոմ» ԲԲԸ պաշտոնական կայք[/i]
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
21:51 17-02-2014
«Հայռուսգազարդ»-ը պնդում է, որ գազի կալորիականությունը չի փոխվում. տեսանյութ
2065 դիտում
23:57 25-02-2014
«ՀայՌուսգազարդ»-ն այլևս կոչվում է «Գազպրոմ Արմենիա»
Այս բաժնից
661 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
652 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար