Ռուսաստանը մտադիր չէ միջամտել Ուկրաինայի գործերին․ Լավրով
Արևմտյան գործընկերները չպետք է միջամտեն Ուկրաինայի ներքին գործերին, իսկ տարբեր քաղաքական ուժերի հետ շփումն անհրաժեշտ է օգտագործել իրադրությունը կայունացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, փոխանցում է Interfax-ը։
«Մենք անհագստացած ենք, քանի որ գործողություններն ոչ միշտ են կառուցողական ընթացք ունենում։ Ուկրաինայի ներքին խնդիրներին չմիջամտելու հարցում մենք հստակեցրել ենք մեր սկզբունքային տեսակետը, և քաղաքական իրադրության կարգավորման համար տրամաբանական կլինի կապ հաստատել քաղաքական կուսակցությունների հետ»,֊ հայտնել է Լավրովը։
ՌԴ գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ այս փուլում չպետք է միակողմանի շահեր փնտրել, երբ ազգային երկխոսության և իրավիճակն իրավական դաշտ վերադարձնելու կարիք կա։