Վրաստանը Թուրքիային էլեկտրաէներգիա կմատակարարի
2014 թվականից սկսած Վրաստանի «Ինգուրի» ՀԵԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Թուրքիային: Համապատասխան պայմանագիրը ստորագրել են վրացական «Ինգուրի» և թուրքական «Աքսա» ընկերությունները:
Համաձայն այդ պայմանագրի, ամառային ժամանահատվածում Վրաստանը 1 կվտ-ի համար 7,2 ցենտով Թուրքիային կմատակարարի 200 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: