ԱՄՆ-ն 682 մլն դոլարի ղեկավարվող ավիացիոն ռումբեր կմատակարարի Թուրքիային
Պենտագոնը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի իշխանությունների հետ, համաձայն որի ԱՄՆ-ն 682,9 դոլարի ավիացիոն հեռակառավարվող ռումբեր կմատակարարի Թուրքիային, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Defense.news-ին:
Վերջինս էլ, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրը, նշում է, որ գործարքը կիրականացվի սպառազինությունների արտահանման ծրագրի շրջանակներում, իսկ մատակարարման պատասխանատվությունը կստանձնեն Ellwood National Forge և General Dynamic Ordnance & Tactical Systems ընկերությունները:
Նշվում է, որ թուրքական կողմը ակնկալում է, որ մատակարարումները կավարտվեն մինչև 2020 թվականը: