Իսրայելը հրթիռակոծել է Լիբանանի արևելյան հատվածը
Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռազմական գործողություններ են իրականացրել, որի ընթացքում ռմբակոծել են Լիբանանի արևելյան տարածքները։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Հրթիռակոծվել են Սիրիայի սահմանին մոտ գտնվող հողերը։ Հարվածի հստակ տեղն ու նպատակը հայտնի չէ։ Ենթադրաբար, նպատակը հանդիսացել է «Հեզբոլլահ» խմբավորման անդամների ոչնչացումը։
Իսրայելական բանակը դեպքի կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններից հրաժարվել է։