ԱՄՆ-ն պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
ԱՄՆ-ն պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Կարնին:
«ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային ցուցաբերել ֆինանսական օգնություն և ողջունում է ԱՄՀ-ի օգնությունը, հնարավոր է օգնություն հատկացվի առողջապահության և կրթության ոլորտի համար»,- նշել է նա:
Սպիտակ Տան ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անհայտանալը կասկածի տակ դրեց նրա լեգիտիմության հարցը: