Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է 70 մարդ
Մոսկվայի կենտրոնում շուրջ 70 մարդ ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու փորձի համար, այս մասին հաղորդում է Ria.ru-ն հղում անելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային բաժնի մամուլի ծառայությանը:
«Քաղաքի կենտրոնական հատվածում երկուշաբթի երեկոյան հավաքվել էր շուրջ 300 մարդ: Չնայած ոստիկանության պահանջին, դադարեցնել խախտել հասարակական կարգը, հավաքվածները շարունակեցին իրենց հակաիրավական գործողությունները»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Նրա խոսքերով, այժմ ձերբակալվածները տեղափոխվում են ոստիկանության բաժանմունք, որտեղ որոշում է կայացվելու նրանց պատասխանատվության ենթարկել: