slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանում բնակվող սիրիահայերին կտրամադրվի անվճար բուժօգնություն
211652_close_icon

Հայաստանում բնակվող սիրիահայերին կտրամադրվի անվճար բուժօգնություն

views-count1505 դիտում article-date 10:12 30-08-2014
Հայաստանում բնակվող սիրիահայերին տրամադրվում է պոլիկլինիկական և հիվանդանոցային անվճար բուժօգնություն՝ ներառյալ հետազոտությունները, վիրահատություններն ու բուժումը: Պոլիկլինիկական անվճար բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ փաստացի գրանցում, որը տրամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (ՕՎԻՐ) տարածքային գրասենյակը: Պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն: Դիմելիս ներկայացնել տեղեկանք, որտեղ նշված կլինի հիվանդությունը, անհրաժեշտ հետազոտության, բուժման կամ վիրահատության տեսակը: Բժշկական տեղեկանքի վրա պետք է առկա լինի բժշկի ստորագրությունը և բուժհաստատության կնիքը: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն, Հայկական կարմիր խաչի ընկերություն, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցություն՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի միջոցով: ՀՀ Սփյուռքի նախարարություն

Նմանատիպ նյութեր