Ուկրաինացի սահմանապահները նախագահ Յանուկովիչին չեն թողել հեռանալ Դոնեցկից
                        Ուկրաինացի սահմանապահները  Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռին արգելել են հեռանալ Դոնեցկից, այս մասին հայտարարել են ՈՒկրաինայի պետական սահմանների պահպանության ծառայությունից: 
 «Այսօր Դոնեցիկի օդանավակայանից  չարտերային չվերթն արգելվել է իրականացնել այն ինքնաթիռի, որի մեջ գտնվում էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը»,- հայտարարել  է վերոնշյալ ծառայության ներկայացուցիչ Սերգո Աստախովը: 
 
Սահմանապահների տեղեկություններով  ինքնաթիռում է գտնվել Յանուկովիչը, ավելի վաղ  տեղեկություն էր տարածվել, որ նա թողել է Ուկրաինան և թռել է Ռուսաստան, սակայն դա չէր հաստատվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

