Սոչի-2014. լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը գրավեց 35-րդ տեղը. տեսանյութ
                        Սոչիի Օլիմպիական խաղերում ավարտվեցին լեռնադահուկային մարզաձևի հատուկ ոլորավայրէջքի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Արման Սերեբրակյանը: Հայ մարզիկը առաջին մրցահերթում ցուցադրեց 55.90  արդյունք  և զբաղեցրեց 59-րդը, իսկ  երկրորդ մրցահերթում  եզրագիծը հատեց` 1:04.67 ցուցանիշով: Երկու մրցահերթերի ամփոփիչ արդյունքներով Արման Սերեբրակյանը 2:00.57 ցուցանիշով  116 մասնակիցների մեջ զբաղեցրեց 35 –րդ տեղը:
Հիշեցնենք, որ ամերիկահայ 26-ամյա մարզիկը մասնակցել էր նաև հսկա ոլորավայրէջքի մրցումներին և  109 մարզիկների թվում զբաղեցրել էր 46-րդ տեղը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


