2800 դիտում
18:02 22-02-2014
Մահվան գայթակղություն
Ամենաթանկ բանը մարդկային կյանքն է: Սակայն իշխանության համար պայքարում այդ կարծես մոռացվում է: Սրա կողքին կան բազում իրավիճակներ, երբ կյանքն արժեք չունի: Օրինակ. կյանքից թանկ է գնահատվում մարդու պատիվը: Զինվորը պատրաստ է զոհել կյանքը հանուն հայրենիքի: Մայրը կյանքը կտա երեխային պաշտպանելու համար: Հավատացյալը հանուն Աստծո պատրաստ է նահատակվել:
Գիտակցաբար մահն ընտրելու շարքին կարելի է դասել մահվան ռիսկով գործերը: Այդպես մահացել են փիլիսոփան հանուն ճշմարտության, գիտնականը՝ հանուն գիտության, գործարարը՝ հարստանալու, մարզիկը՝ մարզական հաղթանակի, բժիշկը՝ դեղամիջոց գտնելու, քիմիկոսը՝ նոր նյութ ստանալու, զինագործը՝ նոր զենք ստեղծելու, ոստիկանը՝ հանցագործին հետապնդելիս, հրշեջը՝ կրակի միջից մարդ փրկելիս և այլն:
Կարելի է ենթադրել, որ եթե կյանքն ամենաթանկը լիներ, ապա չէին լինի զինվոր, օդաչու, տիեզերագնաց, և նույնիսկ՝ բռնցքամարտիկ: Չէին լինի պատերազմ, փողոց, ինքնաթիռ, գիտություն, օլիմպիադա: Եվ մահ իմացյալը չէր գովերգվի: Ճիշտ է, սահմանային իրավիճակում հնարավոր է հասնել անսպասելի արդյունքների, սակայն դա չի նշանակում, որ մահ իմացյալը միակ և անգերազանցելի խթանիչն է:
Ուկրաինայում վերջին օրերին բախվում են հայրենիքի համար զոհվելու պատրաստ, քաղաքական նպատակի հասնելու ճանապարհին զոհերի առջև կանգ չառնող, իշխանությունը զոհերի գնով պահող մարդիկ: Ինչքան էլ սահմռկեցուցիչ են զոհերի մասին լուրերն ու տեսարանները, պարզ է մի բան. Ուկրաինայում գիտակցաբար դիմում էին գործողությունների, որոնք կարող էին մահացու լինել և եղան:
Մասնագիտական առումով մարդու կյանքը խլելու վարպետություն պիտի ունենան զինվորն ու դահիճը: Նրանց համար մահը աշխատանքային դրվագ է: Նրանց կողմից սպանությունը հանցագործություն չի համարվում, սակայն դա միանշանակ չէ: Այդ մասնագիտություններից մեկը՝ դահիճը, աստիճանաբար վերանում է, մնում է զինվորը:
Մահապատժի վերացումը մարդասիրության մեծ նվաճում է: Տրամաբանական է, որ մի օր պիտի հրաժարվեն նաև պատերազմից: Սակայն ներկայում իշխանությանն առնչվող խնդիրները մեծ մասամբ լուծվում են՝ արհամարհելով մարդկային կյանքը: Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունն ավելի թանկ է, քան մարդկային կյանքը: Եվ արդյո՞ք հնարավոր է, որ իշխանության համար պայքարում զոհեր չլինեն:
20-րդ դարում աշխարհը փոխվեց և կարևորվեցին մարդու իրավունքները, որոնք ներկայում պատերազմների պատճառ են դարձել: 21-րդում կյանքը պիտի համարվի բարձրագույն արժեք, որի համար արժի ապրել, պայքարել, խիզախել: Կյանքը որպես բարձրագույն արժեք հաստատելու դեպքում հնարավոր է, որ իշխանության համար պայքարն ընթանա առանց մարդկային կորուստների:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
30630 դիտում
10:29 31-03-2020
Գայթակղություն կա՝ գտնելու մի մոդել․ «Առավոտ»
4329 դիտում
18:19 25-06-2016
Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո․ այսօր Ջեքսոնի մահվան տարելիցն է
Այս բաժնից
1375 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4807 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած