211652_close_icon
views-count1042 դիտում article-date 15:42 30-08-2025

Լվովում uպшնվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը

Շաբաթ օրը Լվովում կրակոցից սպանվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։

Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Ուկրաինայի ոստիկանությունը շաբաթ օրը կեսօրին հայտնել է, որ Լվովում փոխհրաձգության ժամանակ սպանվել է հայտնի հասարակական և քաղաքական գործիչ՝ առանց նրա անունը նշելու։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ զեկուցել են Պարուբիի սպանության մասին։

Նմանատիպ նյութեր