«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի՝ Արամ MP3-ի երգն արդեն պատրաստ է։ Այս մասին «[url=http://www.a1plus.am/1300399.html]Ա1+[/url]»-ին են հայտնել Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ։
«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը»:
Արամ MP3-ի երգը եւ տեսահոլովակը պատրաստ կլինեն մարտի 15-ին։
Մանրամասները՝ [url=Ընտրվել է Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը]այստեղ[/url]: