741 դիտում
19:57 20-02-2014
«Օրենքի գերակայության ամրապնդումը» թեմայով քննարկում ՄԱԿ-ում
Փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում «Օրենքի գերակայության ամրապնդումը` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում» թեմայով, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Կարևորելով օրենքի գերակայության հաստատման հարցում անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ողջունելով ԱԽ հետևողական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած այլ ծանր հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության հանձնելուն նա հավելեց, որ արդարադատությունը և օրենքի գերակայության արժեքները էական նշանակությունն ունեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առթիվ Հայաստանի դեսպանը նշեց, որ մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար: Դեսպանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ, որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:
Քննարկմանը, որը նախագահում էր Լիտվայի ԱԳ նախարար Լ. Լինկեվիչուսը, ելույթներ ունեցան նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Չիլիի ու Լատվիայի ԱԳ նախարարները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
547 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
664 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին