Ուկրաինայի խորհրդարանը շտապ տարհանվում է
Ուկրաինայի Գերագույն Ռադայում տարհանում է սկսվել․ աշխատակիցները լքում են շենքի տարածքը։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
«Շտապ տարհանում է հայտարարվել»,֊ լրագրողներին հայտնել է պատգամավոր Վլադիմիր Լիտվինը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության հրապարակում այսօր առավոտյան ուժայինների և ցուցարարների միջև բախումները վերսկսվել են։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Բոլոր կողմերից պայթուցիկներ, նռնակներ են արձակվում։ Բողոքի մասնակիցները շարունակում են ամրացնել բարկադները։ Բախումների ընթացքում արդեն 2 մարդ է տուժել։ Մայդանի կողմ շտապօգնության մեքենաներ են ժամանում։