slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԼՂՀ փոխվարչապետի հետ քննարկվել են Արցախի պետական գույքի հաշվառման հարցեր
211652_close_icon

ԼՂՀ փոխվարչապետի հետ քննարկվել են Արցախի պետական գույքի հաշվառման հարցեր

views-count1394 դիտում article-date 11:35 20-02-2014
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր: Փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործընթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի զեկույցում նշվեց, որ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով մինչև ապրիլի 1-ը համապատասխան մարմինները պետք է կառավարության աշխատակազմ ներկայացնեն պետական կառավարման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, դրանց հաշվեկշռում հաշվառված ջրամբարների, ջրատարների, տրանսպորտային միջոցների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկություններ: Խորհրդակցության ավարտին նշվեց, որ հանրապետությունում պետական գույքի հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով գույքագրման արդյունքների հիման վրա կկազմվի միջոցառումների պլան` ըստ կատարման ժամկետների և պատասխանատուների: Իրականացված աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ հաշվետվություն կներկայացվի ԼՂՀ նախագահին:

Նմանատիպ նյութեր