1203 դիտում
09:36 20-02-2014
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կո՞ղմ է «Դ!ԵՄ ԵՄ»-ին․ «168 ժամ»
«168 ժամ»֊ը գրում է. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես որպես նախաձեռնություն, «Դեմ եմ» շարժումը պետք է առաջին հերթին դիտարկենք դրական կողմից, որը մեր քաղաքացիներին իրազեկելն էր նոր կենսաթոշակային համակարգի մասին: Իսկ բացասականն, իհարկե, այն է, որ իրազեկումը ոչ լիարժեք և ոչ ճշգրիտ է: Այսինքն՝ իրականում ճշգրիտ տեղեկատվությունը հասցնելու ձևաչափը լիարժեք չի աշխատում, հակառակը՝ իրականացվում են տարբեր տիպի շահարկումներ և մանիպուլյացիաներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում` ստեղծելով բազմաթիվ թյուրըմբռնումներ հասարակության շրջանում»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա, օրինակ, ասվում է, որ պարտադիր կուտակային վճարը ոչ թե 5 % է, այլ սկսվում է 6.6%-ից մինչև 13% և այլն, մինչդեռ օրենքում հստակ ամրագրված է, թե ինչն է համարվում բազային եկամուտ. դա անվանական աշխատավարձն է, և օրենքով ամրագրված 5% պահումը կատարվում է անվանական աշխատավարձից: Օրենքի դրույթը հաշվի առնելով` ակնհայտ է, որ սխալ տեղեկատվություն է տրվում քաղաքացիներին. «Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափը իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբերել և բացատրել ամբողջությամբ: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է ոչ ճիշտ, սուտ տեղեկատվություն, և քաղաքացիները, օրենքով սահմանված դրույթներին տեղյակ չլինելով, լսելով այդ պարզունակ ձևակերպումները, դառնում են ապատեղեկատվության զոհ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4189 դիտում
09:59 17-01-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կնշանակվի Զառա Բաթոյանը․ «168 ժամ»
1996 դիտում
21:56 26-07-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»
Այս բաժնից
1078 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1174 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1375 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ