4222 դիտում
09:59 17-01-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կնշանակվի Զառա Բաթոյանը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին: Շրջանառվող տեղեկությունից հատկապես խանդավառված են մեր երկրում սոցիալական ծառայություն մատուցող միջազգային կազմակերպությունները: Ավելին, իրենց հետ համագործակցող լրագրողներին կոչ են արել այս շրջանում չխանգարել վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միակ թեկնածուին՝ սոցցանցերում «չքլնգել», խիստ չքննադատել իրենց համախոհ Բաթոյանին, մինչև որ նշանակումն իրականություն դառնա:
Նախարարության աշխատակազմի կուլիսային խոսակցություններից տեղեկանում ենք, որ այս լուրը քննարկվում էր դեռ տարեմուտի նախօրեին, և աշխատակազմն անսպասելիորեն ավելի լավ է ընդունել, քան մյուս փոխնախարար Արսեն Մանուկյանի հավանական նշանակման մասին մամուլում հրապարակված տեղեկությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
20045 դիտում
15:28 12-06-2018
Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
49122 դիտում
03:17 25-10-2015
Մահացել է սիրված հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանի (Համով Զառա) հայրը
1242 դիտում
09:36 20-02-2014
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կո՞ղմ է «Դ!ԵՄ ԵՄ»-ին․ «168 ժամ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»