211652_close_icon
views-count8951 դիտում article-date 23:13 19-02-2014

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր` փետրվարի 19-ին, հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ստացել է ոտքի կոտրվածք, ինչ համար էլ բժշկները նրա ոտքը դրել են գիպսի մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ մասից փախուստի էր դիմել ձերբակալված անձը: Ձերբակալվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ղուկաս Անդրեսյանն էր եղել, ում նկատմամբ հարուցված էր եղել քրեական գործ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Արդեն ձերբակալված Ղ. Անդրեսյանը կարողանում է ոստիկանությունից դիմել փախուստի և նրան հայտնաբերելու համար Լոռու մարզի ոստիկանությունը հետախուզում է հայտարարում: Փետրվարի 18-ին, ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նա թաքնվել է Ստեփանավանում գտնվող կիսակառույց շենքում: Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը մեկնում են նշված շինություն որտեղ հայտնաբերում են Ղ. Անդրեսյանին, ով սպառնում է, որ եթե ոստիկանները մոտենան իրեն ապա իր ձեռքին եղած դանակով , կացինով կվնասի նրանց, այնուհետև` իրեն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 3 ժամից ավելի ոստիկանները չէին կարողանում համոզել, կամ վնասազերծել նրան և արդեն նշված վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Վերջինս, երբ փորձում է ցանկապատի վրայով անցնել դեպի կիսակառույց շինություն, ընկնում և վնասում է ոտքը, սակայն այդ վիճակով մոտենում է ոստիկանությունից փախուստի դիմած Անդրեսյանին և մեկ ժամից ավելի բանակցություններ վարում նրա հետ, ինչի արդյունքում հաջողվում է համոզել, որպեսզի նա դանակն ու կացինը հանձնի ոստիկաններին: Դանակն ու կացինը հանձնելուց հետո պարզվում է, որ նա բերանի մեջ է պահում նաև սրիչ և նորից քննչական բաժնի պետ Կ. Հակոբյանը գործի է անցնում և որոշ ժամանակ բանակցելով նրա հետ կարողանում է համոզել, որպեսզի բերանից հանի սրիչը, ինչն հաջողվում է քննչականի պետին: Ֆոտոլրագրողի հայտնել էր նաև, որ Ղ. Անդրեսյանը գտնվում է ոստիկանության Լոռու մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում, իսկ նա կասկածվում է 4 միլիոն դրամի ոսկյա զարդեր գողանալու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունից փախուստի փաստի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն էր սկսվել:

Նմանատիպ նյութեր