1452 դիտում
09:23 19-02-2014
Խիստ նկատողություններ, պաշտոնանկություններ վերջերս բանակում զոհված զինծառայողների գործերով․ ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։ Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։
ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, սույն գործով կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։
Հունվարի 20-ին հիվանդությունից մահացած Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը ևս ավարտվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։ Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հայտարարվել է խիստ նկատողություն զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ սույն գործով բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, իսկ զորամասին բուժկետի պետը ազատվել է պաշտոնից։
Կրկին հիվանդության պատճառով մահացած զինծառայող Հայկ Մակարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքներով էլ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
17130 դիտում
17:02 03-11-2014
Գեներալ Սեյրան Սարոյանը բարկացել է ու մի քանի նկատողություններ է անում
6008 դիտում
10:44 21-05-2016
Պաշտոնանկություններ կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1180 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3343 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1330 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան