Կիևում զոհվածներից մեկը Վրաստանի քաղաքացի է
Ուկրաինայում Վրաստանի դեսպանա Միխեիլ Ուկլեբան հաստատել է, որ Կիևում այսօր մահացածներից մեկը Վրաստանի քաղաքացի է:
Ինչպես նշել է Մ. Ուկլեբան «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում, մահացածւ 1960թվականին ծնված Զուրաբ խուրցիան է:
«Ընտանիքը դեպքից տեղյակ է: մենք զրուցել ենք նրա ազգականների հետ հեռախոսով»,-ասել է Վրաստանի դեսպանը: Նրա տեղեկություններով, Մահացածի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
«գործին կցված են դեսպանատան ծառայությունները և կօգնենք, որ մահացածը տեղափոխվի և հուղարկավորվի հայրենիքում», հայտարրել է Մ. Ուկլեբան: