1058 դիտում
13:17 12-11-2015
Տուլայի վթարում զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին կհատկացվի 1,5 մլն դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և տրանսպորտային միջոցներ:
Ըստ պահանջի կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին և գոհունակությամբ փաստել ստեղծված հանձնաժողովի կատարած արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ դժբախտ պատահարի ընթացքում աշխատել են օպերատիվ և աջակցել մեր քաղաքացիներին:
Նմանատիպ նյութեր
104273 դիտում
14:11 03-05-2017
Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքին կհատկացվի 7.5 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
691 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է