Հայ պատգամավորները լրագրողներին են ներկայացրել եվրոպական վեհաժողովի արդյունքները
Մաքսային միությանը միանալը դեռ չի նշանակում, թե Եվրոպայի հետ հարաբերությունները դադարեցվում են: Եվրոպացի պատգամավորներն են Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցած հայ պատվիրակներին ասել այդ մասին: Մերոնք, ընդհանուր առմամբ, իրենց մասնակցությունից գոհ են: Վեհաժողովին նրանք միասնական են հանդես եկել ու ակտիվ հակադարձել ադրբեջանական կողմի ձևակերպումներին: Հայ պատվիրակներն արել են հնարավոր ամեն ինչ ադրբեջանցիների ոչ կառուցողական դիրքորոշումը եվրոպացիների համար ավելի ընկալելի դարձնելու համար :
Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/46582]armeniatv.am [/url]