Կիևում բախումների արդյունքում զոհվել է 3 մարդ. տեսանյութ
Կիևում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 3 մարդ: Տեղեկությունը տարածել է Украинская правда-ն:
Ըստ տեղեկությունների, այս մարդիկ մահացել են շտապ օգնության կողմից ժամանակին օգնություն չցուցաբերելու հետևանքով :
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սրված բախումների ժամանակ ցուցարարները «մոլոտովի կոկտեյլ»֊ներ են նետել «Ռեգիոնների» կուսակցության գրասենյակ։ Դրանից հետո նրանք ներխուժել են գրասենյակի տարածքը և ավերել այն։