211652_close_icon
views-count1562 դիտում article-date 17:12 18-02-2014

«Հավատամք» երգչախումբը կմասնակցի Բելառուսում կայանալիք միջազգային փառատոնին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի«Հավատամք» երգչախումբը կմասնակցի Բելառուսի Գրոդնո քաղաքում փետրվար 19-22-ը կայանալիք «Коложский Благовест» 13-րդ միջազգայինփառատոնին: Կոմերցիոն նպատակ չհետապնդող «Коложский Благовест»-ին մասնակցում են ուղղափառ եկեղեցիների երգչախմբերը` ներկայացնելով իրենց հոգևոր և ազգային երգերը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ «Коложский Благовест» փառատոնին մասնակցելու համար «Հավատամք» երգչախումբը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ փետրվար 17-ին, ժամը 03:45-ին, Երևան-Մինսկ չվերթով մեկնեց Մինսկ: Տեղի ժամանակով ժամը 06:00-ին վայրէջք կատարելով Մինսկում` «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամներն այնուհետև ուղևորվեցին Գրոդնո, որտեղ ջերմ ընդունելություն գտան փառատոնի կազմակերպիչների կողմից: Գրոդնոյում տեղավորվելուց հետո «Հավատամք» երգչախմբի առօրյանփառատոնի շրջանակներում մտավ իր բնականոն հունի մեջ: Մի փոքր հանգստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն, որը մեկնարկեց Տերունական աղոթքով` «Հայր մեր»-ով, ինչից հետո «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները հանդիպեցին փառատոնի կազմակերպիչների կողմից «Հավատամք» երգչախմբին որպես ուղեկցորդներ կցված Էլինա Հրիհարանի և տեղի Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Անդրեի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր