Ադրբեջանական բանակի զինվորները շարունակում են կրակել մեկը մյուսի վրա
Դեպքը գրանցվել է Ադրբեջանի Գյանջայի շրջանում տեղակայված ՊՆ զորամասերից մեկում:
Շարքային զինծառայող, 21-ամյա Ռաֆայել Շուքյուրովը իրեն ամրակցված հրազենից կրակ է արձակել նույն զորամասի ծառայող, 20-ամյա Նաջաֆ օղլու Գուլիի վրա:
Վերջինս ոտքին ստացված վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է փաստը: