1276 դիտում
09:37 19-02-2014
«Սասուն» ջոկատի հրամանատարը Մարտի 1-ի հանրահավաքին չմասնակցելու առաջարկ չի արել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկություն էր հրապարակվել, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար, աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է ազատամարտիկներին չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին։
Նույն խմբի անդամ Լևոն Ետարյանը, որը ներկա է եղել այդ նիստին, «Ժողովուրդ»-ին բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել.
–Պարոն Ետարյան, խնդրում եմ նշեք, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ժամանակ ի՞նչ է քննարկվել ու ի՞նչ որոշում է կայացվել։
–Տեղեկացնեմ, որ աշխատանքային խմբի նիստում եղել է երկու առաջարկություն:
Առաջին, մինչև փետրվարի վերջը հրավիրել համաժողով՝ բոլոր ազատամարտիկների մասնակցությամբ:
Երկրորդ, առաջարկվել է որոշում կայացնել և հայտարարություն տարածել այն մասին, որ դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը մասնակցելու է մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։
Երրորդ առաջարկն էլ եղել է Սասուն Միքայելյանի կողմից, որ որոշում չկայացվի մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ամեն մեկն իր ցանկությամբ թող գնա, մասնակցի։
–Ինչո՞ւ է Միքայելյանը նման առաջարկ արել։
–Նա բացատրեց, որ մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը պետք է լինի ապաքաղաքական։ Այս պայմանավորվածությունը եղել է առաջին օրվանից։ Միքայելյանն ասաց, որ եթե մենք չունենք ստեղծված միավոր ոչ իրավաբանորեն, ոչ էլ փաստացի, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, ո՞ւմ անունից դա պետք է արվի։ Հատկապես որ դրանով կխախտվի ձեռք բերված առաջին պայմանավորվածությունը։ Դեռ միավորումը չկայացած արդեն քաղաքականացնում եք։ Դրա համար էլ նա չմասնակցեց քվեարկությանը։
–Իսկ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի՝ մարտի 1-ի հավաքի մասին ընդհանրապես ի՞նչ է խոսվել աշխատանքային խմբում։
–Բոլոր նիստերի ժամանակ էլ ընդհանրապես նման խոսակցություն չի եղել։ Սաղ սուտ բաներ են գրում։
Ըստ թերթի զրուցակցի՝ Ս. Միքայելյանն.առաջարկել է միավորման համար նախագահ չընտրել, ունենալ խորհուրդ կամ աշխատանքային խումբ, որը կղեկավարի համախմբված ազատամարտիկներին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
34659 դիտում
18:32 23-12-2020
Հանրահավաքին չմասնակցելու պատճառով «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից
2589 դիտում
08:59 18-02-2014
Սասուն Միքայելյանի առաջարկով 10 հրամանատար չի մասնակցի Մարտի 1-ի հանրահավաքին. Հրապարակ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»