1130 դիտում
08:49 18-02-2014
Մարտի 9-ին համայնքի ղեկավար ընտրող 40 գյուղերից յոթում մեկ թեկնածու է մնացել․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Մարտի 9-ին 40 գյուղերում ընտրելու են համայնքի ղեկավար։ Դրանցից յոթում այսօր արդեն մնացել է մեկ թեկնածու: Թեկնածուների գրանցման փուլը նոր է ավարտվել, և ինքնաբացարկներ կարող են լինել մինչև փետրվարի 27-ը ներառյալ։
Բոլոր այս համայնքներում գրանցվել է երկու թեկնածու, որովհետև, ըստ Ընտրական օրենսգրքի, մեկ թեկնածուի գրանցման դեպքում ընտրությունները չէին կայանա, բայց թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել գրանցումից շատ չանցած։
Միայնակ մնացածները գործող գյուղապետեր են Արագածոտնի Վարդաբլուրի գյուղապետ, հանրապետական Արտավազդ Գալստյանը, Արարատի Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը (առաջադրված ՀՀԿ-ի կողմից), ով 1996 թվականից այս պաշտոնին է, Արարատի Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը ( պաշտոնավարում է 2010 թվականից)։ Լոռու մարզի Ձորամուտում ՝ կրկին ՀՀԿ-ական Արարատ Փնջոյանը (պաշտոնավարում է 2010-ից)։
Նովոսելցովոյում ՀՀԿ-ական գյուղապետ Ռուբեն Դավոյանն է, ով արդեն 17-րդ տարի է, գյուղապետ է։ Կոտայքի մարզի Հացավանի գյուղապետ, ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը իր պաշտոնին է 2003 թվականից։ Տավուշի մարզի Խաչարձանում ՀՀԿ-ական Գագիկ Շահնազարյանը նույնպես 2003 թվականից գյուղապետ է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3484 դիտում
15:31 29-07-2018
8 միլիոն ընտրող, 24 թեկնածու․ Մալիում նախագահի ընտրություններ են․ իրական հավակնորդներն են՝ Սիսեն և Կեյտան
5167 դիտում
11:00 25-07-2017
Երևանում ու մարզերից յոթում հոսանքի անջատումներ կլինեն
Այս բաժնից
1180 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1210 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
931 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան