8 միլիոն ընտրող, 24 թեկնածու․ Մալիում նախագահի ընտրություններ են․ իրական հավակնորդներն են՝ Սիսեն և Կեյտան
Կիրակի օրը Մալիի բնակիչները գնում են ընտրատեղամասեր նոր նախագահ ընտրելու համար: Մրցապայքարին ներգրավված է 24 թեկնածու։ Սակայն հաղթանակի հիմնական հավակնորդներն են գործող նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան և ընդդիմության առաջնորդ Սումաիլու Սիսեն: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/29/mali-election-day]euronews[/url]-ը։
Նրանց միջև դիմակայությունը սկսվել է դեռևս նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ:
Քվեարկությանը կարող են մասնակցել 8․000 քաղաքացիներ: Եթե այսօր հաղթողի անունը չորոշվի, ապա Մալին կպատրաստվի ընտրության երկրորդ փուլին: