1333 դիտում
22:54 17-02-2014
«Բանանցը» հաղթեց չինական թիմին
Այսօր Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցը» անցկացրեց ստուգողական երկրորդ հանդիպումը: Մեր թիմի մրցակիցն էր Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Հանչժոու» թիմը: Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմի առավելությունը նկատելի էր մրցակցի նկատմամբ: Մասնավորապես առաջին կեսում մերոնք գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, բայց օգտագործեցինը ընդամենը մեկը: Ռումյան Հովսեփյան- Հովհաննես Համբարձումյան- Գարեգին Մաշումյան կոմբինացիան ավարտվեց վերջինիս դիպում հարվածով: Սակայն մեր տղաներին ուրախությունը երկար չտևեց: Ընդամենը երեք րոպե անց մեր թիմի դարպասին ինչպես և առաջին խաղում «հորինված» 11 մետրանոց նշանակվեց ու հաշիվը հավասարվեց:
«Բանանցը» մինչև ընդմիջում կարող էր նոր հաջողության հասնել, սակայն որոշ դրվագներում պարզապես իր խաղում փայլում էր չին դարպասապահը, ով կարողացավ հետ մղել Ռումյան Հովսեփյանի ու Գևորգ Կարապետյանի հարվածները: Ընդմիջումից հետո էլ Գարեգին Մաշումյանի հարվածից հետո, թվաց որ գնդակը կհայտնվի դարպասում, սակայն «Հանչժոույի» դարպասապահը հերթական ագամ հիանալի խաղաց փրկելով իր թիմին: Արդարությունը այս խաղում վերականգնվեց հանդիպման ավարտից երեք րոպե առաջ: «Բանանցի» կազմում փորձաշրջան անցնող Կիռան Նվաբուեզեն մրցակցի տուգանայինի մատույցներում պայքարի մեջ մտավ գնդակի համար ու խլելով այն չիների պաշտպանից դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի դիմաց ու խփեց հաղթական գնդակը: Այսպիսով «Բանանցը» երկրորդ խաղում հաղթանակի հասավ 2:1 հաշվով:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը անցկացնելու է փետրվարի 19-ին: Նախապես պլանավորված էր, որ այդ օրը «Բանանցը» մրցելու է ռուսական «Կալուգա» թիմի հետ: Սակայն այսօր պարզ դարձավ, որ ռուսները հրաժարվել են այդ հանդիպումը անցկացնելուց: Լրցաուցիչ տեղեկություններ այդ խաղի և մեր մրցակցի վերաբերյալ կհաղորդենք ավելի ուշ:
«Բանանց» ՖԱ
Մամլո քարտուղարություն
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
20:27 19-04-2014
«Բանանցը» հաղթեց առաջատարին, Կապանում գրանցվեց ոչ-ոքի
1985 դիտում
09:45 02-08-2015
«Բանանցը» փրկվեց վերջին րոպեներին, «Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին»
4494 դիտում
01:05 03-09-2016
Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց «Զախո» թիմին
Այս բաժնից
3193 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3439 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
3130 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները