211652_close_icon
views-count1026 դիտում article-date 22:22 17-02-2014

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբին

ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում այսօր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից: ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ: Հանդիպման ընթացքում Ա.Ղուլյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը: ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին: Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:

Նմանատիպ նյութեր