Մեր արյունից մի քիչ` մանուկներին. տեսանյութ
Ամեն օր սուր լեյկոզ ախտորոշվում է 80 երեխայի մոտ: Մանկական օնկոլոգիական հիվանդությունների 60 %-ը կազմում են լեյկեմիաները: Հիմնականում հիվանդությունը հանդիպում է 2-4 տարեկան երեխաների մոտ: Մեր երկրում օնկոլոգիական հիվանդների բուժման ծախսերը հոգում է պետությունը: Սակայն լինում են դեպքեր, երբ ընտանիքը ստիպված է լինում գնել դեղորայքը:
Ոլորտում սա միակ խնդիրը չէ: Օնկոլոգիական բաժանմունքներում կա նաև արյան բաղադրամասերի ու դոնորների խնդիր: Օգնում են հիմնադրամները:
ՙՆվիրիր կյանք՚ բարեգործական հիմնադրամը ոչ միայն ֆինանսական օգնություն է ապահովվում, այլև անհրաժեշտ դոնորներ է գտնում:
Մանկական օնկոլոգիայի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված` հիմնադրամն ու ՙՌադիո Վան՚-ը անհատույց արյունատվության ակցիա են կազմակերպել:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22748]armnewstv.am [/url]