Սիրիացի ահաբեկիչների ջախջախումը միայն ժամանակի հարց է. Նասրալլահ
Սիրիայում կրոնական ծայրահեղականների և ահաբեկիչների ջախջախումն անխուսափելի է, և դա ժամանակի խնդիր է: Այս մասին հայտարարել է շիիթական «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլահը, հայտնում է ITAR-TASS-ը։
Լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող ելույթի ժամանակ, նա հասկացրել է, որ լիբանանցի շիիթ կամավորները մինչև հաղթանակ պայքարելու են սիրիական բանակի կողմից։
Նասրալլան կարծիքով իրենք չպետք է թույլ տան, որ «Ան֊Նուսրա» խմբավորումը Սիրիայի վրա վերահսկողություն սահմանի, քանի որ դա նրանց կբերի Լիբանան, որի արդյունքում կտուժեն բոլոր քաղաքական ուժերն ու կրոնական համայնքները: Նրանց հաղթանակի դեպքում հարևան պետությունը կվերածվի «2֊րդ Աֆղանստան»֊ի:
«Հըզբոլլահ» խմբավորման ղեկավարը կոալիցիոն կառավարությանը կոչ է արել ուշադրություն դարձնել ահաբեկչության հակազդմանը։