Քերին Ասադին մեղադրել է բանակցություններին խոչընդոտելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բաշար Ասադի կառավարությանը մեղադրել է միջսիրիական բանակցույթւոններին Ժնևում չմասնակցելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մեզանից ոչ մեկ չի զարմացել, որ բանակցությունները դժվարին էին և որ պահը դժվարին է, միանշանաք մենք բոլորս պարտավոր ենք համձայնվել, որ Ասադի կառավարությունը բանակցությւոնների ընթացքը դարրեց ավելի դժվարին»,-նշել է Քերին:
Պետքարտուղարի կարծիքով սիրիական ընդդիմությունը ավելի մեծ ցանկություն ունի հասնել լուծման բանաձևի, քան պաշտոնական Դամասկոսը:
Բացի այդ Քերին կոչ է արել Ասադի կողմնակիցներին ճնշումներ գործադրել նրա վրա, որպեսզի արագացնի ժամանակավոր կառավարության ստեղծման գործընթացը: