211652_close_icon
views-count1773 դիտում article-date 15:16 04-04-2014

Սիրիայի ընդդիմադիրներն Ասադին կրկին մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ

Սիրական ընդդիմությունը հայտնել է, որ Դամասկոսի Ջոբարե արվարձանում Ասադի բանակի կողմից թունավոր գազային նոր հարձակում է իրականացվել։ Այդ մասին այսօր գրել էր Daily Star լիբանանյան թերթը։ Ընդդիմադիր խմբավորումների ակտիվիստներից մեկը YouTube֊ի կայքում տեսանյութ է տեղադրել, որտեղ թթվածնի դիմակով մարդը բժիշկներով է շրջապատված։ Կադրից դուրս ձայնը հայտնում է, որ տվյալ մարդը Ջոբարեի գազային հարձակման տուժած է։ Իրենց կողմից Սիրիական ընդդիմադիր Ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաձակումից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր