Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պատրաստ են մասնակցել «Ժնև֊2»֊ի 3֊րդ փուլին
Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը պատրաստ են մասնակցել «Ժնև֊2» համաժողովի բանակցությունների 3֊րդ փուլին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմին, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք հաջորդ փուլի բանակցությունների անցկացման պայմանավորվածութուն ենք ձեռքբերել։ 3֊րդ փուլում կրկնվելու են 2֊րդ փուլի իմ առաջարկները»,֊ ասել է Բրահիմին։
Նա ընդգծել է, որ կողմերը քննարկելու են նաև ազգային համակարգի և հաշտեցման ծրագրի ստեղծման հարցեր։
Նշենք, որ ավելի վաղ Լադհար Բրահիմին սիրիացիներից ներեղություն է խնդրել բանակցությունների անհաջողության համար։


