Սիրիան կմասնակցի «Ժնև-2»-ի 2-րդ փուլին. Մոսկվա
ուսաստանը վստահ է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը մասնակցելու է «Ժնև-2»-ի բանակցությունների 2-րդ փուլին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
«Մենք համոզված ենք, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը մասնակցելու է Ժնևում կայանալիք բանակցությունների 2-րդ փուլին: Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն համբերատար, կառուցողական զրույցը»,- ասել է Բոգդանովը:
Նշենք, որ համաժողովի 2-դզ փուլը սկսվելու է փետրվարի 10-ին:


