«Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ». Մխիթարյանը հավանական մեկնարկային կազմում է
Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին`ժամը 18:30-ին: