25203 դիտում
18:08 26-07-2015
Երևանում ոմն Սամսոնի պատճառով հարսը ծեր եւ ինսուլտ տարած սկեսուրի հետ հայտնվել է փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի 53 տան բնակիչ Ագնեսա Գափլանյանը սկեսուրի հետ հայտնվել է փողոցում, քանի որ նրանց զրկել են սեփականությունից: Այս մասին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Ագնեսա Գափլանյանը։
Նա պատմեց, որ 1986 թվականին ամուսնացել է և ապրել ամուսնու և տեգոր ընտանիքի հետ: 2003-ին մահացել է տեգրը, իսկ 2006-ին ամուսինը: «Ես ունեմ 2 տղա նրանք տեքորս տղաների հետ այս տանից գնացին բանակ ծառայության: Ամուսնուս մահից հետո 2012թ-ին ես դիմեցի դատարան որպեսզի տան սեփականության իրավունք ձեռք բերեմ: Դատարանում մարդիկ հայտնվեցին և ասացին որ տունը իմը չէ, սակայն ես 20 տարուց ավել բնակվել եմ այս տանը, կատարել ենք կոմունալ վճարումները, հիմա փարոս եմ ստանում և մինչ օրս էլ վճարումները կատարում եմ: Աբողջ տունը եղել է իմ տեքոր անունով և շինությունն էլ նա ամուսնուս հետ միասին է կառուցել»,- մանրամասնեց Ագնեսան։
Ավելացրեց նաեւ, որ վերջին տարիներին այդ տանը ապրել են ինքն ու ինսուլտ տարած սկեսուրը՝ 76-ամյա Մարիա Համամջյանը: Այնինչ՝ նոյեմբեր ամսին հարկադիր կատարողները եկել են և ինչ-որ որոշումով երկուսին տնից դուրս հանել։
«Հետագայում պարզվեց որ տունը գնել է ոմն Սամսոն Ջառահյան, ով ոչ մի անգամ չի եկել և ներկայանում է ինչ-որ լիազորված անձի միջոցով: Հիմա մենք մնացել ենք դուրսը և ապրելու տեղ չունենք, հարևաններից բարի մարդիկ են իրենց բակը տրամադրել, որպեսզի փողոցում չգիշերենք: Այս ծեր կնոջ 2 տղաներն էլ մահացած են, և ես եմ նրան պահում: Ապրում ենք նրա թոշակի հաշվին, չենք հասցնում անգամ սնունդ գնել և խանութներից պարտքեր ենք կուտակում: Իմ տղաներն էլ քաղաքում չեն և չեն կարող ինձ օնգել: Մենք անպաշտպան ենք, էս ծեր կնոջ հետ, ով անվասայլակով է, խոսել չի կարողանում, ամբողջ օրը լացում է և իր տունն է պահանջում: Խնդրում եմ պատկան մարմիններին պաշտպանեն մեր իրավունքները և օգնեն մեզ, որ օրենքով վերադարձվի մեր տունը մեզ», -խնդրեց սկեսուրի հետ փողոցում հայտնված հարսը։
[url=https://shamshyan.com/hy/] SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել նաեւ հակառակ կողմի տեսակետը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
11035 դիտում
14:38 17-10-2016
«Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր»․ Այսօր Ավետիք Իսահակյանի մահվան օրն է
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»