Նյու Յորքում ձնահեռացման մեքենան հղի կնոջ է ճզմել
ԱՄՆ֊ի Նյու Յորք քաղաքում մասնավոր ձնահեռացման մեքենան հղի կնոջ է ճզմել, որի հետևանքով կինը մահացել է, երեխայի կյանքը հաջողվել է փրկել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել չինական մթերային խանութի մոտ գտնվող կայանատեղիում։ 36֊ամյա Մին Լին ամուսնու հետ մթերք է լցրել մեքենայի մեջ, երբ բուլդոզերը հարվածել է նրան։ Այս մասին հայտնում է The New York Times֊ը։
Ոստիկանությունը հարցաքննել է 42֊ամյա վարորդին։ Ըստ հետաքննության տվյալների, նա հղի կնոջը կանխամտածված չի հարվածել։ Դեռ հայտնի չէ դեպքի կապակցությամբ վարորդին մեղադրանք կառաջադրվի, թե ոչ։