Սիրիայի Կամիշլի քաղաք 240 տոննա հումանիտար օգնություն է փոխանցվել
Սիրիայի հյուսիսարևմտյան Կամիշլի քաղաք 240 տոննա հունմանիտար օգնություն է տեղափոխվել։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ներգաղթյալների հարցերով ՄԱԿ֊ի գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Տարեկ Քուրդին, հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ նրա խոսքերի, օդային կամրջով 800 տոննա բեռ կուղարկվի, այդ թվում դեղորայք, սնունդ, տաք հագուստ։
Կամիշլի քաղաքում 260 հազար փախստական է թաքնվում, որոնք գաղթել են մարտական գործողությունների տարածքներից։


