2948 դիտում
22:24 13-02-2014
Տրնդեզի տրամաբանական և պատմական սխալները
Գրեթե ամեն լրատու, որն առիթ ունի խոսելու «Տեառնընդառաջ» տոնի մասին, հաստատ համոզված տեղեկացնում է, որ այն հեթանոսական ծագում ունի: Եվ բնավ պատահական չէ, որ այսօր ամեն շարքային քաղաքացի, ով քիչ թե շատ հետաքրքրվում է նաև ոչ կենցաղային հարցերով, հենց այդ մտայնությունն էլ ունի: Մենք, չհավակնելով ճշգրտորեն տալ տեղեկություն այս տոնի նախահիմքերի մասին, բավարարվում ենք միայն տեղեկացնելով այն սխալների մասին, որոնք առկա են «Տրնդեզի» վերաբերությամբ:
Այստեղ առկա է և՛ տրամաբանական և՛ պատմական սխալ: Տրամաբանական սխալը, ինչպես ժամանակին տողերիս հեղինակը մատնացույց է արել «Վարդավառի» առնչությամբ, կոչվում է post hoc, ergo propter hօc (սրանից հետո, ուրեմն, սրա պատճառով): Այս տրամաբանական սխալը մատնացույց է անում, որ եթե մի դեպք ժամանակի մեջ հաջորդում է մյուսին, բնավ չի նշանակում, որ նախորդողը հաջորդողի պատճառն է. օրինակ` երկրաշարժից առաջ ձիերն, ի թիվս այլ կենդանիների, սկսում են ոչ ադեկվատ վարք դրսևորել, և սակայն ոչ մեկի մտքով չի անցնում ձիերին մեղադրել երկրաշարժի կազմակերպման մեջ (չնայած հիմա արդեն ամեն ինչ էլ հնարավոր է, և սա էլ չի բացառվում): Այսինքն՝ եթե նախաքրիստոնեական Հայաստանում կար մի այսպիսի տոն, որը անվանումով կամ ծիսական ինչ-ինչ պարագաներով մոտ էր նախորդին, սա բնավ չի պարտադրում, որ մեկը ծագեցնենք մյուսից:
Կարելի է ասել, որ բոլոր հավատալիքներում (որոշ բացառություններ կարելի է գտնել միայն տոտեմիզմում և ֆետիշիզմում) կրակն ու ջուրը՝ որպես կենսական նշանակություն և խորհրդավորություն ունեցող տարրեր, յուրահատուկ տեղ ունեն: Եվ սրանից բնավ էլ չի բխում, որ բոլոր հավատալիքները նույն են կամ մեկը մյուսից ազդված (իհարկե, շփման պարագայում կարող են փոխազդվել, սակայն սրա համար պետք է պատճառ, պայման և առիթ):
Այստեղ առկա է նաև մեկ այլ տրամաբանական սխալ, որ կոչվում է հակասող դեպքերի անտեսում, սակայն այս մասին խոսելը պահանջում է շատ ծավալուն քննարկում, բացի սրանից, ընթերցողը ինքը կարող է բազմաթիվ հասական դեպքերի անտեսումներ նկատել մշակութաբանության մեջ:
Պատմական սխալները, որոնք արդեն ակնարկվեցին տրամաբանականում, առնվազն հետևյալն են. կրկակի կենտրոնական դերը, դրա խորհուրդը և տոնի օրը:
Չկա մի կրոն, որում կրակն իր ուրույն տեղը չունենա. սա գալիս է կրակի մաքրող, ստուգող, ամեն հինը վերացնող և նորի համար պայմաններ ստեղծող հատկությունից, ինչպես նաև կրակի «բարկացկոտ» և պատժող էությունից: Ահա թե ինչու՛ է կրակը տեղ գտնում կրոնական համակարգերում: Հայտնի է, որ քրիստոնեական տոները, ի թիվս այլ կարևոր (մասնավորապես պաշամունքային) գործառույթների, ունեն նաև ուսուցողական կարևոր բնույթ, և պատահական չէ, որ քրիստոնյաները կրակը շեշտադրում են, որպեսզի բացատրեն Քրիստոսի անհրաժեշտությունը մարդուն, ինչպես որ կրակն է հարկավոր մարմնին՝ լույս ու ջերմություն մատակարարելու համար:
Այսքանով հանդերձ, ոչ մի գրագետ քրիստոնյա չի քաշվում ասել, որ իրենք կրակի վրայով թռչելիս մատնանշում են կրակի ստորադասությունը` իբրև տարերքից մեկը, որը ոչ միայն չի կարող աստվածություն լինել, այլ նաև մարդուց անսահման ցածր արարած է և ծառայում է մարդու բարօրությանը՝ հոգևոր և մարմնավոր պետքերի համար, ո՛չ ավելին: Այստեղ մի կարևոր մասնիկ կա. եթե հակադրությունը դիտարկենք որպես կապ, ապա կարելի է քրիստոնյաների այս ակնհայտ հակադրությունը մազդեզականներին, ովքեր կրակը պաշտում էին՝ որպես արևի զավակ՝ երկրի վրա, երկրի վրա, ինչ-որ իմաստով որակել՝ իբրև ազդեցություն: Սա, սակայն, արդեն հակազդեցություն է:
Իսկ ինչ վերաբերում է տոնի օրվան, ապա այստեղ տոմարագիտական այնքան խճճված խնդիրներ կան, որոնց լուծմանը մի կյանքը կարող է չբավականեցնել, իսկ անտեսելը հակագիտական է:
Ուրեմն, եթե տոնում ենք «Տեառնընդառաջը», ապա այն տոնելու միայն մի տարբերակ ունենք. այնպես, ինչպես ուսուցանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությունը: Մնացած հնարավոր տարբերակներն ու մեկնաբանությունները, աստվածաբանության տեսանկյունից, առնվազն, վտանգավոր են, գիտության տեսանկյունից՝ կեղծ ու կամայական:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3603 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
3357 դիտում
18:12 12-02-2014
Ցնցող բացահայտումներ Տրնդեզի պատմությունից
5472 դիտում
14:00 08-03-2014
Տրնդեզի օրը ամուսնու տանից սիրեկանի հետ փախած նորահարսը հայտնաբերվել է
Այս բաժնից
1108 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
715 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
601 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար