ԼՂՀ փոխոստիկանապետն ազատվել է աշխատանքից
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գնդապետ Մխիթար Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


