30183 դիտում
23:14 30-06-2014
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ՃՈ Հրազդանի հենակետի դիմաց Audi-ն բախվել է կայանված ՃՈ Toyota-ին. կա 6 վիրավոր. ժամանել են ՀՀ փոխոստիկանապետն ու ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել է ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի Toyota մակնիշի 636 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi ավտոմեքենայից քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 122 տան բնակիչներ 60-ամյա Ռաֆիկ Տոնոյանը, 25-ամյա Անդրանիկ Տոնոյանը, 54-ամյա Ռուզաննա Մարգարյանը և 23-ամյա Սեդա Ավագյանը, ովքեր այդ պահին ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության մայոր, Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Բարեղամ Կիրակոսյանին և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, ոստիկանության կապիտան 30-ամյա Արթուր Մինասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Մի քանի ականատեսներ ֆոտոլրագրողին ասել են, որ նկատել են, թե ինչպես է վթարի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա Audi-ի վարորդը մանևրելով մեծ արագությամբ ընթացել ու բախվել Գայի աշխատողների կանգնած Toyota-ին. «էլ բան չմնաց սկսեցինք վիրավորներին դուրս հանել, ու լավ էր` Հրազդանի հիվանդանոցի աշխատողները օպերատիվորեն ժամանեցին»,- պատմում էին ականատեսները:
Ֆոտոլրագրողը հայնտում է, որ վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանը:
Տեղում էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքի խումբը` Հրազդանի ոստիկանպետի և քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են իրենց հսկողության տակ, իսկ Audi-ի վիրավոր տղամարդ ուղևորները գտնվում են ոչ սթափ վիճակում, սակայն քննչական մարմինը պահանջել է, որպեսզի նրանք ենթարկվեն բժշկական հետազոտման քանի որ եղել են դեպքեր, որ բժիշկները իրենց եզրակացությունը կատարել են ոտքի վրա ինչը հետագայում մեկ այլ բժշկական կենտրոնի կողմից հերքվել է:
Փաստի առթիվ Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ` Audi-ի մեջ հայտնաբերվել են կերուխումի համար նախատեսված անհրաժեշտ պարագաներ: Ոստիկանությանը պարզում Audi-ի վարորդի ինքնությունը:
Նախնական տվյալներով Toyota մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 դրամ, իսկ Audi TT մակնիշի մեքենայինը` 3.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Toyota մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 144.000 դրամ, իսկ Audi TT-ինը` 96.000:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին