19273 դիտում
12:03 22-02-2015
ՃՈ աշխատակցի աշխատանքային «փայտիկի» առաջ խոնարհվեցին փոխոստիկանապետն ու հարկայինի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ չեն հանդուրժելու այն օրինախախտ վարորդների կողմից կատարված երթեւեկության կանոնների խախտումները, ովքեր թեկուզ կլինեն պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, քաղաքական գործիչներ եւ ուժային կառույցի ներկայացուցիչներ:
Դրա վառ ապացույցն է երեկ՝ փետրվարի 21-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի տեսուչի կողմից Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Հակոբյանի եւ Արմավիր քաղաքի հարկային ծառայության պետի՝ Հովսեփյանի վարորդների նկատմամբ վարչական ակտ կազմելը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել գնդապետ Գ. Հակոբյանին սպասարկող Nissan մակնիշի 012 ՈՍ 05 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանն ու Արմավիրի հարկայինի պետ՝ Հովսեփյանին սպասարկող Toyota մակնիշի 070 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենան վարած, 32-ամյա Եղիա Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ Արմավիրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/18/43525/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի Ջիվանի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում Nissan մակնիշի 012 ՈՍ 05 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 070 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենաների վարորդները մեքենաները կայանել էին խաչմերուկի այն հատվածում, որտեղ արգելվում է մեքենաների կայանումը, իսկ այդ ամենի հետևանքով երթևեկությունը դարձել էր վտանգավոր:
Մի քանի արմավիրցիներ, տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում էր նրանց կատարած խախտումը, կատակել էին. «Շամշյան ջան, երևի սրանք գիտեն՝ գաի տղերքը զբաղված են իրենց գործընկերոջ ողբերգական մահվան թաղման և հոգեհանգստի արարողությամբ, առիթից օգտվել ու խախտում են երթևեկության կանոնները, էն էլ որտե՜ղ՝ մեծ աշուղ Ջիվանի փողոցում: Երևի «Գաի»-ն հենց իմանա, դրանց երգացնելու ա Ջիվանու հայտնի երգը՝ «Ձախորդ օրերս ձմռան նման կուգան ու կերթան»:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահություն էր հայտնել, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կատարած օրինախախտման համար հարկայինի պետն ու փոխոստիկանապետը մի փոքրիկ գումարով կդատարկեն իրենց դրամապանակը՝ նկատի ունենալով, որ կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2131 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)