Սուրբ Սարգիսը մանուկների աչքերով
Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության ազգային կենտրոնը սիրով հրավիրում են Ձեզ «Սիրո ուժն է անհաղթ» երիտասարդների բարեխոս Ս.Սարգսի տոնին նվիրված մանկական և երիտասարդական ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսը բացելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մանկական և երիտասարդական ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը` 13:00-ին, Աբովյան 13 հասցեում գտնվող Մանկական ստեղծագործության թանգարանում:
Միջոցառմանը մասնակցելու են Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, ովքեր ներկայացնելու են գեղագիտական յուրօրինակ լուծումներով իրենց աշխատանքները՝ նվիրված Սուրբ Սարգիս զորավարին, հայրենասերին և սիրո բարեխոսին:
Սուրբ Սարգսի տոնախմբությունը իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: