ՃՏՊ՝ Բրազիլիայում․ կան զոհեր
Բրազիլիայի Ալագոաս նահանգում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, 6֊ը վիրավոր են, հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ ՃՊ ոստիկանության հաղորդման, միկրոավտոբուսը խճուղու վրա կորցրել է ղեկի կառավարումը մի քանի պտույտ կատարելով կողաշրջվել է և բախվել սյանը։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։
Ըստ նախնական վարկածի, վթարի պատճառը միկրոավտոբուսի առջևի անվադողի վնասումն է հանդիսացել։