Stop war` օլիմպիական կոչի աննախադեպ արդյունքները. տեսանյութ
Հունական ու թուրքական համայանքների բաժանված Կիպրոսը կարող է դառնալ դաշնային պետություն: Նման մտադրություն են հայտնել կղզու հունական և թուրքական հատվածների ղեկավարները: Կողմերը պայմանավորվել են վերսկսել Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները:
Կորեական թերակղզում էլ արդեն սկսվել են 7 տարվա մեջ առաջին բարձր մակարդակի երկկողմ բանակցությունները Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջև: Հանդիպումը կայացել է սահմանամերձ գյուղում: Սեուլը ներկայացրել է կառավարությանը կից ԱԱԽ քարտուղարը, Փհենյանը՝ Միացյալ ճակատի փոխղեկավարը: Կողմերը կքննարկեն բաժանված ընտանիքների հանդիպման ու հյուսիսկորեական հանգստավայր հարավկորեացի զբոսաշրջիկների մեկնելու թույլտվության հարցը։
Տարաձայնությունները հարթելու ցանկություն են հայտնել նաև Չինաստանն ու Թայվանը: Միջազգային հանրությունը չի բացառում նաև Ռուսաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը: Մոսկվայի ու Թբիլիսիի ներկայացուցիչները պատրաստվում են Պրահայում քննարկել երկու պետությունների նախագահների հավանական հանդիպման հարցը:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1392210479]armnewstv.am [/url]