Մեքսիկայում զինծառայողների և հանցագործների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 հանցագործ է սպանվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ֊ներին։
Զինծառայողները պարեկային ծառայություն են իրականացրել Սոչիտեպեկ շրջանում, երբ նրանց վրա հարձակում են գործել։
Դեպքի վայրում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել։